Բարի գալուստ «LEI – Lokale Erasmus Initiative»: 

Մեր կազմակերպությունն առաջարկում է աջակցություն, ինչպես նաև տրամադրում է խորհրդատվություն Ռոստոկի համալսարանի օտարերկրյա ուսանողներին։ Այս նախաձեռնության նպատակն է քաղաքի այցելուներին և հատկապես օտարերկրյա ու տեղաբնակ ուսանողներին տեղեկացնել «LEI» գործունեության մասին։ 

Մեր կայքէջը միտված է ծառայելու որպես շփման հարթակ և տեղեկատվության աղբյուր Ռոստոկում սովորող, աշխարհի ամենատարբեր անկյուններից ժամանած ուսանողների համար։ Այստեղ հնարավոր է ծանոթանալ նախաձեռնության անդամների հետ և անմիջականորեն ստանալ օգտակար խորհուրդներ։ Բացի այդ, կայքի միջոցով կարելի է տեղեկանալ համալսարանում անցկացվող իրադարձությունների և ազատ ժամանակն անցկացնելու ամենատարբեր հնարավորությունների մասին։ 

Մանրամասները՝ համալսարանի միջազգային բաժնի կայքէջում

Ուրախ կլինենք հյուրըկալել Ձեզ Ռոստոկում։ 

Սիրով՝ LEI